
Որևէ մեկը չպետք է պատրանքներ տածի, թե կարող է ռազմական գերազանցության հասնել ՌԴ-ի նկատմամբ. Պուտին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես ադեկվատ պատասխան կտա արտաքին ճնշմանը.
«Որևէ մեկը չպետք է պատրանքներ տածի, թե հնարավոր է Ռուսաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելը: Մեր զինվորներն ու սպաներն ապացուցել են, որ պատրաստ են գործել պրոֆեսիոնալ ու քաջաբար, կատարել ամենաբարդ, ոչ ստանդարտ առաջադրանքները, ինչպես որ հարիր է ժամանակակից թրծված մարտունակ բանակին:
Ռուսական բանակը մշտապես կատարելագործվում է, հաջողությամբ իրագործվում է բանակի ու նավատորմի վերազինման մասշտաբային ծրագիրը, այդ թվում նաև ակտիվորեն կատարելագործվում են օդա-տիեզերական պաշտանության համակարգն ու միջուկային ուժերը: Դա գլոբալ հավասարության երաշխիքն է»: