
ՆԱՏՕ-ին Վրաստանի ձգտելն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի ձգտելը ծառայում է միջազգային անվտանգության ամրապնդմանը և ուղղված չէ որևէ երկրի ինքնիշխան շահերի դեմ;
«Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումը պատմական ընտրություն է, որն ամուր հստակեցրել ու քանիցս պաշտպանել է վրաց ժողովուրդը: Դա այն խոստումներից մեկն է, որի պատճառով վրաց ժողովուրդն ինձ օժտել է նախագահական մանդատով»:
Մարգվելաշվիլին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի ձգտումը պայմանավորված է միայն երկրի կայունությունը, զարգացումը, առավել ժողովրդավարությունն ու հաջողությունն ապահովելու հանգամանքով:
Սրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել համապատասխան միջոցներ, եթե ՆԱՏՕ-ն գործնական քայլեր ձեռնարկի Վրաստանը դաշինքի շարքերը ներքաշելու ուղղությամբ: