
Վարորդը գիտակցության չգալով մահացել է

Փետրվարի 18-ին, ժամը 23.55-ին, Մայիսյան կամուրջ-Իջևան ճանապարհի 15.5 կմ-ին «Գրանտ Շերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել արգելապատնեշին:
Վարորդը` 1972 թ. ծնված Լեռնիկ Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, փետրվարի 19-ին, ժամը 00.30-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն