Երվանդ Զախարյանը տնօրեն է նշանակում, հետո նոր՝ մրցույթ հայտարարում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շարունակում է իր ենթակայության տակ գտնվող ընկերություններում տնօրեններ նշանակել, այնուհետև նոր միայն այդ պաշտոնի համար մրցույթ հայտարարել:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մրցույթ է հայտարարել նախարարության համակարգի «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար:
Նախարարության պաշտոնական կայքէջում նշված է, որ ընկերության գլխավոր տնօրենն է Սամվել Կարապետյանը, սակայն «Հաշվարկային կենտրոնից» թերթին պատասխանել են, որ այս տարվա հունվարի 1 -ից իրենց ձեռնարկությունում նոր տնօրեն է նշանակվել՝ Լյովա Գալստյանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։