«Սա Դաշնակցության ոճն է՝ իրեն վերագրել այն, ինչի հետ կապ չի ունեցել». ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել է. «Ամենահետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ի նահանջը կամ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հակամարտության որոշակի կարգավորումը Դաշնակցությունն իրեն է վերագրել:
Իբր իրենք են միջնորդի դեր խաղացել կողմերի միջև հաշտեցման ցործընթացում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դա հիմնավորել է նրանով, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ էր առնում: Սա Դաշնակցության ոճն է՝ իրեն վերագրել այն, ինչի հետ կապ չի ունեցել, և տարածություն պահել այն ձախողումներից և պարտություններից, որոնց անմիջական պատասխանատուն է եղել:
Ի դեպ, վերջին օրերին Դաշնակցության ներկայացուցիչները պարզպես հեռուստաաստղեր են դարձել: Հեռուստաալիքների եթերից անպակաս են: Լուրջ-լուրջ նստում, այնպիսի մտքեր են հայտնում պետականամետության, պետության մասին, այնպես են գովերգում Սերժ Սարգսյանին, այնպիսի մեծավարի խորհուրդներ են տալիս ընդդիմությանը, կարծես իրենք չէին, որ դեռ մի տարի առաջ էին ընդամենը Բաղրամյան 26-ը արյան ծով սարքելու կոչեր հնչեցնում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։