Բաժիններ՝

Ուկրաինայում բնակչության համար գազի սակագինը կբարձրանա 280 տոկոսով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ բնակչության համար գազի սակագները կբարձրանան 280 տոկոսով, իսկ ջեռուցման համար՝ 66 տոկոսով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Վալերի Գոնտարևան: Նա ընդգծել է, որ գազի սակագնի կտրուկ թանկացումն իրականացվում է ԱՄՀ-ի հետ իրենց ծրագրին համապատասխան:

Գոնտարևան հավելել է, որ սակագների այդպիսի բարձրացման հետ կապված՝ 2015 թվականի վերջին ինֆլյացիան կազմելու է 25-26 տոկոս: Ընդգծվում է, որ ԱՄՀ-ի հետ բանակցություններում Ուկրաինային հաջողվել է պահպանել 60 տարեկանից թոշակի անցնելու կարգը: Աղբյուրների պնդմամբ՝ գազի սակագների բարձրացումը կսկսվի ապրիլից:

Միևնույն ժամանակ Ուկրաինայում հացի գինն աճել է 12 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս