Բաժիններ՝

Այսօ՞ր եք ավելի լավ ապրում, թե՞ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից առաջ. Սաակաշվիլին՝ իր հայրենակիցներին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ազգային արժույթի փոխարժեքի անկումը բացատրել է իր իշխանության տարիներին սկսված նախագծերի կասեցմամբ.

«2012 թվականին, երբ մենք հանձնեցինք իշխանությունը, լարիի փոխարժեքը (դոլարի հանդեպ) կազմում էր 1.62 (ներկա դրությամբ 1 դոլարը հավասար է 2.05 լարիի – 168.am): Դժբախտաբար, ես կանխատեսում եմ, որ հետագա ամիսներին ավելի կնվազի լարիի փոխարժեքը, և դա ոչ թե նրա համար, որ ես եմ այդպես ցանկանում, այլ, որ դա այն ամենի օբյեկտիվ հետևանքն է, ինչի մասին մենք զգուշացրել ենք ժողովրդին:

Դա նրա հետևանքն էր, որ ի հեճուկս ինձ՝ կասեցվեցին մեր խոշոր նախագծերը: Դժվար չէր գլխի ընկնել, որ դրանց դադարեցումը կառաջացներ կեսնամակարդակի անկում, աշխատատեղերի կորուստ: Ինչպե՞ս են հաջողացրել հասնել նրան, որ զբոսաշրջությունը, որը մեր աժամանակ աճել է 57 տոկոսով, 2-3 տարի անց նվազել է 7 տոկոսով:

Ինչ-որ մեկը մեր վրա կրակե՞լ է ատոմային ռումբով կամ էլ տարածվե՞լ է Էբոլա վիրուսը, ինչո՞ւ է այդքան նվազել զբոսաշրջությունը: Որովհետև չեն տվել վիզաներ, չի եղել անհրաժեշտ օգնություն: Նրանք կարծում էին, թե հյուրանոցներ կառուցելը Սաակաշվիլու քմահաճույքն էր, մինչդեռ դա մարդկանց աշխատանքի տեղավորելու միջոց էր:

Ի՞նչ է, ես վերցրե՞լ ու ինձ հետ տարե՞լ եմ այդ հյուրանոցները: Ասացե՛ք ինձ Վրասանի գեթ մեկ ոլորտ, ուր բարելավում է գրանցվել 2012 թվականի ընտրություններից հետո: 2012 թվականի ընտրական կամպանիայի ժամանակ ես մարդկանց ասացի. ձեզ տվեք մեկ հարց.

«Մի՞թե մենք այսօր ավելի լավ չենք ապրում, քան՝ 2003 թվականին»: Ինձ ասացին «այո»: Այժմ ցանկանում եմ հարցնել իմ թանկագին հայրենակիցներին, իմ սիրելիներին, այսօ՞ր եք դուք ձեզ զգում ավելի լավ, թե՞ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից առաջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս