Բաժիններ՝

2003 թվականին աստված ինձ փրկեց «Վարդերի հեղափոխությունից» առաջ. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ 2003 թվականին Սամեգրելոյի շրջանում (Վրաստանի արևմուտք) իր դեմ իրականացվել է անհաջող մահափորձ.

«2003 թվականին աստված ինձ փրկեց «Վարդերի հեղափոխությունից» առաջ: Դա տեղ ունեցավ այն ժամանակ, երբ նրանք հասկացան, որ ես վտանգ եմ ներկայացնում: Թբիլիսիի կառավարության ավազակները, որոնց անունները ես գիտեմ, պարտիզաններ էին ուղարկել՝ ինձ պայթեցնելու համար»:

Սաակաշվիլին պատմել է, որ երբ իր կողմնակիցների հետ հանրահավաքի մասնակցելու համար ուղևորվել է Զուգդիդի, վերջին պահին փոխել է իր երթուղին. «Նրանք շեղվեցին ճանապարհից, երբ տեսան, որ մենք գնում ենք այլ երթուղով:

Ապա մենք շրջված «Նիվա» տեսանք Սենակիի մոտ, ուր կային նռնականետ ու զոհված մարդիկ: Սակայն մենք անմիջապես գլխի չընկանք, թե դա ինչ էր: Ավելի ուշ պարզվեց, որ նրանք եկել էին ինձ սպանելու, և որ դա եղել է այդ նպատակով գործուղված խումբ»:

Հիշեցնենք, որ «Վարդերի հեղափոխությանը» սկիզբ դրեց 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումը։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին:

Միխեիլ Սաակաշվիլին դարձավ Վրաստանի նախագահ: «Վարդերի հեղափոխության» առաջատար եռյակում ընդգրկված Զուրաբ Ժվանիան դարձավ Վրաստանի վարչապետ, իսկ Նինոն Բուրջանաձեն՝ խորհրդարանի նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս