Մենք չենք հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը «Թուրքական հոսք» գազատարի իրագործման հարցում չի հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից այլ նախագծերի ի հայտ գալու դեպքում.
«Մենք չենք հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից: Ընդ որում՝ ոչ միայն նրա համար, որ դա կլինի անպարկեշտ պահվածք, քանի որ մենք պայմանավորվել ենք թուրք ընկերների հետ, իսկ այժմ նրանց ասենք «ոչ, Եվրոպան մեզ այլ բան է առաջարկում», այլև նրա համար, որ մենք կարող ենք մեզ դնել հիմար վիճակում.
Եվրոպական հանձնաժողովն այսօր հրաժարվում է, վաղը՝ համաձայնվում, իսկ վաղը չէ մյուս օրը վերստին հրաժարվում է: Դրա համար էլ մենք կոչ ենք անում երկարաժամկետ լուրջ գործընկերության, ինչպես որ դա եղել է նախորդ տարիներին: Ռուսաստանը մշտապես եղել է հուսալի գործընկեր, կա և կլինի այդպիսին ապագայում»: