
Պորոշենկոն Բայդենին կոչ է արել կատարել Ուկրաինայի պաշտպանության ուժեղացման մասին խոստումները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որի ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ ԱԽ-ի նիստում Ուկրաինային ամուր աջակցելու համար:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Պորոշենկոն ու Բայդենը փաստել են, որ Մինսկյան պայմանավորվածություններին համապատասխան հրադադարի ռեժիմը չի կատարվում զինյալների կողմից մշտական հրետակոծությունների պատճառով, ինչը մասնավորապես վերաբերվում է Դեբալցովոյի շրջանին:
Պորոշենկոն ընդգծել է անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ էսկալացիան ու Մինսկյան պայմանավորվածությունների տապալումը կանգնեցնելու համար: Նա ԱՄՆ-ին կոչ է արել իրագործել Ուկրաինային սեփական պաշտպանունակության ուժեղացման համար հավելյալ միջոցներ հատկացնելու մասին արած նախկին հայտարարությունները: Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային: