
Ալեքսանդր Զախարչենկոյի կյանքին վտանգ չի սպառնում. ԴԺՀ ՊՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի ՊՆ-ը հաստատել է, որ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն վիրավորվել է: Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Զախարչենկոն երեկ վիրավորվել է աջ ոտքի շրջանում: Միջադեպը տեղի է ունեցել Դեբալցովոյում: Այստեղից նրան տեղափոխել են ԼԺՀ-ի տարածքում գտնվող հարևան քաղաք, ուր նրան հոսպիտալացրել են հիվանդանոցներից մեկում: Այստեղ Զախարչենկոն վիրահատության է ենթարկվել: