Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին չի բացառել, որ Զուրաբ Ժվանիան սպանվել է

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր ու իշխող «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին չի բացառել, որ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան սպանվել է:

Իվանիշվիլին հույս է հայտնել, որ դատախազությունը կարող է դուրս գալ պատվիրատուի վրա: Զուրաբ Ժվանիային մահացած վիճակում հայտնաբերել են 2005 թվականի փետրվարի 3-ի գիշերը, Թբիլիսիի բնակարաններից մեկում: Պաշտոնական վարկածով նրա մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը:

Իվանիշվիլին հայտարարել է. «Ես ցանկանում և ակնկալում եմ, որ կբացահայտվի Ժվանիայի գործը: Դրա համար անհրաժեշտ են վիթխարի ջանքեր: Դատախազության ու ողջ երկրի համար կարևոր է, որ կա կասկած, թե երկրի վարչապետը սպանվել է:

Կասկածի համար հիմք է տալիս «Ազգային շարժման» (Սաակաշվիլու կուսակցություն) ձեռագիրը: Պետք է հաստատել կամ հերքել այդ կասկածը: Դատախազության որակավորումն ու պրոֆեսիոնալիզմը բարձրացել են, և նա կարող է Ժվանիայի գործը հասցնել իր ավարտին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս