Ծառուկյանը բացակա է․ ԲՀԿ նիստը վարում է Նաիրա Զոհրաբյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին իր կենտրոնական գրասենյակում նիստ է անցկացնում:

Կուսակցության նիստը, սակայն, վարում է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չէ:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նիստի օրակարգում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի դիմումն է խմբակցությունից դուրս գալու և անկախ պատգամավոր դառնալու մասին: Քննարկվում է նաև գործարար մի քանի այլ պատգամավորների՝ ԲՀԿ շարքերը լքելու հնարավորության հարցը:

Տեսանյութեր

Լրահոս