
Ուկրաինայի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Վասիլի Ցիբենկոն պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է Վրաստանի ԱԳՆ: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Դա կապված է Ուկրաինայի նախագահի խորհրդականների խորհրդի ղեկավարի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նշանակվելու հետ, ով գտնվում է հետախուզման մեջ:
Վրաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայի դեսպան Միխայիլ Ուկլեբային հանձնարարել է Ուկրաինայի համապատասխան գերատեսչություններից պարզաբանում ստանալ տվյալ հարցով: Վրաստանի դատաախազությունը Սաակաշվիլու նկատմամբ հետախուզում է հայտարարել քրեական մի շարք գործերով:
Ոչ վաղ անցյալում դատախազությունը լրագրողներին հայտնեց, որ սպասում է Ինտերպոլի որոշմանը` նախկին նախագահին «կարմիր շրջաբերականով» հետախուզում հայտարարելու համար: