Մահացել է Nutella-ի սեփականատերը՝ Իտալիայի ամենահարուստ մարդը
Միլիարդատեր Միշել Ֆեռեռոն, ով Nutella շոկոլադե սփրեդի շնորհիվ դարձել է «քաղցրավենիքի թագավորը» և Իտալիայի ամենահարուստ մարդը, մահացել է 89 տարեկան հասակում, գրում է france24.com-ը:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատառելան ասել է, որ ցավում է նրա մահվան կապակցությամբ, քանի որ Ֆեռեռոն իսկական ձեռնարկատեր էր, սիրված էր հայրենիքում և արտասահմանում:
Nutella շոկոլադե սփրեդի հիմքում ընկած էր նրա հոր՝ Պիետրո Ֆեռեռոյի բաղադրատոմսը. նա շոկոլադե խյուսի մեջ հավելում է ավելացրել՝ շոկոլադի վրա ծախսվող գումարը տնտեսելու համար:
Nutella-ի առաջին տարան արտադրվել է Իտալական Ալբա քաղաքում՝ 1964-ի ապրիլին:
Ֆեռեռոյին են պատկանում Ferrero Rocher, Mon Cheri և Kinder ապրանքանիշերը, որոնց գործարանում աշխատում է ավելի քան 22 000 մարդ: Ferrero Group ընկերությունը ունի տարեկան 9 միլիարդ դոլարի շրջանառություն:
Թարգմանությունը` tert.am-ի: