Բաժիններ՝

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ջերմուկում, Սեւանում, Կոտայքի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս