Աննան անընդհատ կրկնում էր, որ.հեսա էդ սրիկան կգա ու էլի սաղ մարմինս կապտուկների մեջ կկորի. fnews.am
Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած եւ այսօր հիվանդանոցում մահացած 47-ամյա Աննա Բադալյանը «չափից դուրս դյուարգրգիռ էր դառնում մեկ կիսուրին տեսնելուց հետ, մեկ էլ ամուսնու զանգերից հետո: Ենթադրում եմ, որ դեպքի օրն էլ ամուսինը զանգել է իրեն, որից հետո էլ ինքը դիմել է այդ քայլին»,-խոսելով իրեն եւ որդուն բնակարանում այրած Աննայի մասին, Fnews.am-ի հետ զրույցում ասաց 9-ամյա տղայի` Ֆրունզիկի դպրոցի տնօրենը` Անահիտ Հովհանիսյանը, հավելելով.
-Դեպքից երկու առաջ էի հանդիպել Աննային, կարծես, թե մի փոքր հանգստացած լիներ, դրա համար էլ ինձ համար անակնկալ էր նրա այդ պահվածքը: Մինչ այդ Աննան ահավոր հեգեկան վիճակում էր, անընդհատ սպասում էր ամուսնու զանգին: Ինքը դեռ դեկտեմբերից ահավոր վիճակում էր, սպասում էր, որ հեսա ամուսինը գալու է ու էլի սկսելու է իրեն ծեծել: Հիմա ես ցավ եմ ապրում, որ ոմանք ասում են, թե ինքը անտարբեր էր երեխայի հանդեպ, ինչ-ինչ, բայց անտարբերություն հաստատ չի եղել:
Անտարբերություն է ցուցաբերվել հորական կողմից, որովհետեւ նրանց շենքից երկու շենք այն կողմ ապրում էին Ֆրունզիկի տատիկն ու հորաքույրը, բայց իրենք երեխայի նկատմամբ առհասարակ ուշադրություն չեն դարձրել, ընդհանրապես բանի տեղ չէին դնում:
Երեխայի մայրը` Աննան, շատ հավասարակշիռ ու զուսպ կին էր, շատ ուշադիր էր տղայի հանդեպ, ու ինչ եղավ-չեղավ` եղավ դեկտեմբեր ամսից: Աննան դեկտեմբեր ամսից տարօրինակ էր դարձել, ինչն էլ անհանգստացրել էր ինձ: Տարբեր տեղերից մի քանի անգամ լսել էի, թե մայրը երեխայի հետ ինչ-որ բան է ուզում անել: Դեկտեմբերի վերջին ահազանգել եմ ոստիկանություն ու օգնություն խնդրել: Վերջիններս չեն մերժել խնդրանքս եւ պարբերաբար օգնություն են տրամադրել թե’ սննդի, թե’ հագուստի, եւ թե’ երեխային աջակցելու համար:
Ըստ ինձ` ընտանեկան անախորժ վիճակը Անային հասցրեց այդ ծայրահեղ վիճակին, ամուսինն արտագնա աշխատանքի էր Ռուսաստանում: Ծանր վիճակից նրանց հանելու համար մանկավարժներով որոշակի գումար էինք հավաքել եւ հանձնել` իբրեւ երեխայի ամանորի նվեր:
Աննային խնդրեցինք, որ սխալ չհասկանա, այդ պահին համոզել են` վերցրել է, սակայն օրվա վերջին Աննան գնացել է փոխտնօրենի տուն, գումարը հետ վերադարձրել ու ասել` «եթե չեք ուզում, որ ես ինձ մի բան անեմ, խնդրում եմ` գումարը հետ վերցրեք»:
Դեպքից երկու առաջ էլ, երբ այցելեցի Աննային եւ Ֆրունզիկին, ես հասկացա, որ իմ որեւէ խոսք Աննան չի ընկալում, նա միայն մի բան էր անընդհատ կրկնում.”Հեսա էդ սրիկան կգա, կսկսի իր ծեծուջարդը, տունս կառնի իմ ձեռից, բայց նման բան չի լինելու, ես չեմ թողի: Ինքը ոչ էրեխով կուրախանա, ոչ էլ տնով”:
Ես իրեն փորձեցի հանգստացնել, խոստացա, որ եթե ամուսինը գա սկսի էդ ծեծը, ես անձամբ կգնամ ոստիկանություն, եւ նա պաշտպանված կլինի: Այդ օրն անընդհատ նույն բան էր կրկնում.«Հեսա էդ սրիկան կգա ու էլի սաղ մարմինս կապտուկների մեջ կկորի»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: