
Արտակ Խաչատրյանին առևանգելու՝ Աբրահամ Մանուկյանի վարկածը կարծես լրջանում է. pastinfo.am

ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու վարկածներից մեկն ի սկզբանե պտտվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անվան շուրջ: Այսօր այդ վարկածը, կարծես, ավելի ամուր հիմքեր է ձեռք բերում: «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ քննչական մարմինն արդեն իսկ դատարանից ստացել է Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում` Հայկոպի բազայի տարածքում, խուզարկություն կատարելու թույլտվություն:
Բանն այն է, որ Արտակ Խաչատրյանի` քննիչներին նկարագրած դեպքի վայրը, կայքի տեղեկություններով, համընկել է հենց այդ բազայի տարածքի հետ: Այն, ինչպես հայտնի է, գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ «տեցի կռուգ» անվամբ հայտնի տարածքում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: