
Ռուսաստանը շահագրգռված է Կուբայի հետ ռազմական համագործակցությամբ. Շոյգու

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուս-կուբայական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում:
Շոյգուն ընդգծել է, որ իրենք մասնավորապես շահագրգռված են ռազմածովային ոլորտի համագործակցության ընդլայնման մեջ: Շոյգուն Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք ունեն ռուսական ռազմական բուհերում կուբացի կադրեր պատրաստելու փորձ:
Շոյգուն հավելել է, որ այդ ուղղությամբ կան համագործակցության լավ հեռանկարներ: Շոյգուն պաշտոնական այցով Կուբա է ժամանել երեկ: Ներկայումս Կուբան ու ԱՄՆ-ն սկսել են իրենց հարաբերությունների կարգավորելու գործընթաց: