
Սիրիան ցանկանում է դիտորդ երկրի կարգավիճակ ստանալ ՇՀԿ-ում

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` սիրիական կողմը ոչ վաղ անցյալում հայտ է ներկայացրել որպես դիտորդ ՇՀԿ-ի գագաթաժողովներին մասնակցելու համար:
Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի` ՇՀԿ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության դեպարտամենտի տնօրեն Բախտիեր Հաքիմովը.
«Կազմակերպության ընդլայնման թեման այն հարցերից մեկն է, որի վրա մենք աշխատում ենք: Ներկա դրությամբ մենք ՇՀԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու հայտ ստացել ենք Պակիստանից, Իրանից ու Հնդկաստանից:
Բացի այդ, մի շարք երկրներ խնդրում են իրրենց հատկացնել դիտորդ երկրի կարգավիճակ: Խոսքը գնում է Հայաստանի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Նեպալի մասին: Ոչ վաղ անցյալում նման հայտ ստացվել է Սիրիայի կողմից»: