Բաժիններ՝

G7-ի առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են միջոցներ ձեռնարկել «մինսկյան փաթեթի» խախտման դեպքում

ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդները, Եվրոպական խորհրդի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահները մտահոգություն են հայտնել Դեբալցովոյի շրջանում իրավիճակի սրման կապակցությամբ, ուր ակտիվացել են Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների գործողությունները:

G7-ի առաջնորդների տարածած հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնվում ձեռնարկել համապատասխան միջոցներ նրանց դեմ, ովքեր չեն կատարի մինսկյան նոր պայմանավորվածությունները:

Հայտարարության մեջ նաև խոսք է գնում Ղրիմի բռնակցման մասին. «Մենք հերթական անգամ դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի բռնակցումը, ինչը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում»: Առաջնորդները ողջունել են ԱՄՀ-ի կողմից Ուկրաինային 17.5 միլիարդ դոլարի վարկային ծրագիր հատկացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս