
Չավուշօղլուն փետրվարին կայցելի Ադրբեջան

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն փետրվարի վերջին տասնօրյակին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:
Վերջինիս խոսքերով՝ Չավուշօղլուի ադրբեջանական այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, և որ դա ճշգրտվում է դիվանագիտական խողովակներով: Դեսպանը հավելել է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր: