Հայտնի հայրերի հայտնի զավակները՝ փոխնախարարներ. «Հրապարակ»
«Հրապարակը» երեկ նշանակված երկու՝ ՀՀ առողջապահության և տրանսպորտի ու կապի փոխնախարարների մասին գրել է, որ հերթական անգամ նշանակվել են հայտնի հայրերի զավակները կամ ազգականները։
«Ինչպես ամիսներ առաջ գրել էինք, առողջապահության փոխնախարար է նշանակվել ԵՊԲՀ ամբիոնի վարիչ Մուշեղ Միրիջանյանի որդին՝ Գագիկ Միրի ջանյանը, ով վաղուց էր ձգտում այդ պաշտոնին։ Ի դեպ, վերջերս հայր ու որդի Միրիջանյանները հայտնվել էին մամուլի ուշադրության կենտրոնում, տեղեկություններ կային, թե նրանք զբաղվում են շնամարտեր կազմակերպելով ու շան առուծախով։
Տրանսպորտի փոխնախարար նշանակված Արամ Արսենյանն էլ «Ջերմուկ գրուպ»–ի սեփականատեր, Աժ պատգամավոր Աշոտ Արսենյանի բարեկամն է, ում Արագածոտնի մարզպետ Սարգիս Աահակյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով 2013թ. սեպտեմբերին փոխմարզպետի պաշտոնից ազատել է Տիգրան Սարգսյանր»։
Կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։