Բաժիններ՝

Ֆրանսիան Եգիպտոսին վաճառելու է մարտական ինքնաթիռներ և «օդ-օդ» դասի հրթիռներ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ֆրանսիան Եգիպտոսին վաճառելու է 24 հատ Rafale տիպի մարտական ինքնաթիռ և «օդ-օդ» դասի հրթիռներ: Գործարքը գնահատվում է 5 միլիարդ եվրո:

Փետրվարի 16-ին Կահիրե է մեկնելու Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ համապատասխան համաձայնագիրը ստորագրելու համար: Գործարքը կարևորվում է նրանով, որ Ֆրանսիան առաջին անգամ է վաճառելու սեփական արտադրության Rafale տիպի մարտական ինքնաթիռներ:

Սրանից առաջ էլ Եգիպտոսին զենք վաճառելու մասին պայմանագիր ստորագրելու համար Կահիրե էր մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ գործարքը կազմելու է 3 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս