Կանադան պատրաստ է մինսկյան պայմանավորվածությունների չպահպանման դեպքում զենք մատակարարել Ուկրաինային
Toronto Sun թերթի փոխանցմամբ՝ մինսկյան պայմանավորվածությունների չիրագործման դեպքում Կանադան կդիտարկի Ուկրաինային օգնելու բոլոր տարբերակները, այդ թվում նաև զենքի մատակարարումները: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
Սթիվեն Հարփերն աջակցություն է հայտնել Դոնբասում հրադադարի մասին մինսկյան պայմանավորվածություններին, սակայն մտահոգություն է հայտնել, որ դրանք կարող են և չիրագործվել: Կանադայի վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է դատել գործողություններով և ոչ թե խոսքերով: