
Գիշերն Աչաջրում խուզարկություններ են կատարվել

Tesankyun.am-ի հավաստի տեղեկություններով՝ անցած գիշեր Տավուշի Աչաջուր գյուղում խուզարկություններ են կատարվել:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2 քրեական գործ:
Դրանցից մեկն առնչվում է Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ կատարված սպանության փորձին,այն իրականացնելու համար ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելուն եւ պահելուն :
Երկրորդ քրեական գործը հարուցվել է սպանության փորձի ենթադրյալ կասկածյալի այն հայտարարության կապակցությամբ, որ սպանության փորձին նրա մասնակցությունը ապացուցելու համար գյուղապետն ու մի շարք անձինք նրան առեւանգել են: Ս. Տռուզյանը հայտնեց,որ ներկայումս քննիչների խումբը գտնվելով Աչաջրում՝ իրականացնում է քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ: