Ինչո՞ւ է կրակել ծառայակից Տիգրան Սիմոնյանին. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «Փետրվարի 10-ին, ժամը 19:55-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 23-ամյա ավագ լեյտենանտ, Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:

Դեպքի առթիվ ձերբակալվածներ դեռեւս չկան։ Քննություն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի մանրամասները։ Այն փաստը, որ կրակելու մեջ կասկածվող անձը ձերբակալված չէ եւ քրեական գործն էլ չի հարուցվել դիտավորյալ սպանության հոդվածով, նշանակում է, որ նախաքննության մարմինն այս պահին քննարկում է պատահականության, անզգուշության վարկածը։

Բայց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը թերթի հետ զրույցում նշել է, որ նախաքննական մարմինը, քրեական գործ գործ հարուցելով ՔՕ 365-րդ հոդվածով, բացահայտ հակաիրավական քայլ է թույլ տվել, քանի որ տեղի ունեցածը առաջին հերթին սպանություն պետք է դիտարկվեր։

Քանի դեռ չկան բավարար փաստեր, պետք է գործ հարուցվեր ոչ թե 365-րդ հոդվածով, այլ՝ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով, այն է՝ տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ հակաիրավական, հակաբարոյական այլ գործողությունների հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող վիճակում կատարված սպանություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս