Թագուհին ապրիլի 24-ին այցելելու է Թուրքիա

Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին ապրիլի  24-ին այցելելու է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին:

Լրատվամիջոցը նաև տեղեկացնում է, որ Թուրքիայում թագուհու անվտանգությունն ապահովելու համար մեծ միջոցներ են ձեռնարկվում: Նախատեսվում է բազմաթիվ օտարերկրացիների մասնակցություն Թուրքիայում ապրիլի 24-ին և 25-ին անցկացվող միցոցառումներին, ինչի պատճառով Թուրքիայի շատ քաղաքացիներ հնարավորություն չեն ունենալու մասնակցել միջոցառումներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728