![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանը հետաքրքրություն է ցուցաբերել «Թուրքական հոսք» գազատարի հանդեպ. Լավրով
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/pic_f363fba782bce5e658afc90e755c3434.jpg)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հունաստանը հետաքրքրություն է ցուցաբերել «Թուրքական հոսք» գազատարի հանդեպ: Լավրովն այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասի արդյունքներով.
«Կարծում ենք, որ այդ նախագիծն ունի լավ հեռանկարներ»: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կդիտարկի ֆինանսական աջակցության մասին Հունաստանի խնդրանքը, եթե ստացվի նման խնդրանք:
Սրանից առաջ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ «Հարավային հոսք» նախագիծը միակ երթուղին է, որով Եվրոպային կարող է մատակարարվել 63 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, որը դեռ իրականացվում է Ուկրաինայի տարածքով:
Միլլերի խոսքերով՝ «Թուրքական հոսք» գազատարի առաջին փուլը պետք է իրագործվի մինչև 2016 թվականի ավարտը: Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայի տարածքով իր գազի մատակարարումը դադարեցնել մինչև 2019 թվականը: