Բորիս Նավասարդյան. «Հայաստանը պետք է կողմնորոշվի` ինչ չափով, ինչ խորությամբ և ինչ ոլորտներում է պատրաստ համագործակցել ԵՄ-ի հետ»
«Այն շփումները, հանդիպումները, որոնք տեղի են ունենում 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ և ՀՀ պաշտոնյաների միջև, շատ դժվար է կոչել բանակցություններ: Բանակցություններ սովորաբար կոնկրետ առարկայի շուրջ են կայանում, իսկ ՀՀ-ԵՄ հարաբերություններում կոնկրետ քննարկման առարկա գոյություն չունի, քանի որ, ինչպես նշում են ԵՄ պաշտոնյաները, Հայաստանը պետք է կողմնորոշվի` ինչ չափով, ինչ խորությամբ և ինչ ոլորտներում է պատրաստ համագործակցել ԵՄ-ի հետ, ինչ կարգավիճակի, իրավաբանորեն որքան կաշկանդված փաստաթղթի ստորագրման է պատրաստ Հայաստանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական միության Արևելյան գործընկերության հայաստանյան ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա հարաբերությունների մասին հարցին:
«Փաստորեն, մինչ այսօր դրա վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում չի ներկայացրել Հայաստանը: Այնպես որ, մինչև դա չլինի, խոսել բանակցությունների, ՀՀ-ԵՄ հարաբերությունների բովանդակության և ձևաչափի մասին՝ շատ դժվար է»,- նշեց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում: