Ժիրայր Սէֆիլյան. «Նախիջևանից ավելի հեշտությամբ կգնդակոծեն Երևանը»

«Ամբողջ Հայաստանն է ճակատ: Նախիջևանից ավելի հեշտությամբ կգնդակոծեն Երևանը: Օր առաջ պետք է ձերբազատվել այս քաղաքական խավից: Այս քաղաքական խավով մենք չենք կաող հաղթել պատերազմը: Դուք տեսնում եք, թե ինչ բլթբլթոց է տեղի ունենում: Ռուս-թուրքական սիրավեպի կրկնման վտանգի առաջ ենք կանգած: Ամիսներ հետո այս խավն ասելու է՝ ի վիճակի չեղանք, եկեք Արցախը հանձնենք ռուսական զորքին, իսկ մենք մտնենք Ռուսաստանի կազմի մեջ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:

Նշելով, որ Հիմնադիր խորհրդարանը ձևավորման փուլում է, Ժ.Սէֆիլյանը կոչ արեց միանալ իրենց. «Նոր որակի քաղաքական խավ պետք է ձևավորել: Ապագա կառավարման ղեկում նոր որակի մարդկանց հայտնվելու մասին է խոքը: Գոյություն ունի նոր սերունդ, որ թոթափել է հիվանդագին արժեքները: Պետք է գիտակցենք, որ շատ էլ լավ կարող ենք, հայկական ներուժն այնքան մեծ է, որ կարողանալու ենք որակյալ պետություն ստեղծելու և ներգաղթ ապահովելու»:

Նա հայտնեց, որ շարունակելու են իրազեկման գործունեությունը, առաջիկայում կմեկնեն Շիրակի մարզ, հավանաբար՝ Գյումրի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս