Սաակաշվիլին բարձր պաշտոն է ստացել Ուկրաինայում. մամուլ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից Միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի նախագահի պաշտոնում:

Այս մասին հայտնել է վրացական «Պիրվելի Ռադիո» ռադիոկայանը: Վերջինիս հաղորդմամբ՝ Պորոշենկոն այսօր հանդես կգա հատուկ հայտարարությամբ՝ կապված Սաակաշվիլու նշանակման հետ: Դա տեղի կունենա Կիևում կազմակերպվելիք լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, որին ներկա կգտնվի նաև Սաակաշվիլին:

Սաակաշվիլու գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության մամլո ծառայությունը դեռ չի հաստատել այդ տեղեկատվությունը: Սրանից առաջ հաղորդվում էր, թե Սաակաշվիլին գլխավորելու է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728