Ռուսաստանը 2004 թվականից Ադրբեջանի տնտեսությունում ներդրել է ավելի քան 1.8 միլիարդ դոլար
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունում Ադրբեջանի ուղիղ ներդրումները գերազանցել են մեկ միլիարդ դոլարը: Այս մասին Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նաախարար Շահին Մուսթաֆաևը:
Նա մանրամասնել է, որ ուղիղ ներդրումների ամենամեծ ծավալը բաժին է ընկել 2013 թվականին՝ 250 միլիոն դոլար: Ընդ որում՝ Ռուսաստանը 2004 թվականից Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 1.8 միլիարդ դոլար: Մուսթաֆաևի խոսքերով՝ ներկայումս Ադրբեջանում գործում է, որ ռուսական կապիտալով ավելի քան 600 ընկերություն.
«Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, տնտեսական ոլորտում ստեղծվել է համապատասխան իրավական բազա, որը բաղկացած է գրեթե 170 փաստաթղթից»:
2014 թվականաի արդյունքներով՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1.95 միլիարդ դոլար: Ռուսաստանին է բաժին ընկել Ադրբեջանի ողջ ապրանքաշրջանառության 6.3 տոկոսը: