Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական ու առավել հուսալի գործընկերներից մեկն է. Մալենա Մարդ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական ու առավել հուսալի գործընկերներից մեկն է, և «Հարավային գազային միջանցքը» կենտրոնական տեղ է գրավում ԵՄ-ի ու նրա հետ երկկողմ համագործակցությունում: Այս մասին հայատարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը.
«Մեր նպատակն այն է, որ «Հարավային գազային միջանցքի» հիմնական ենթակառուցվածքը շահագործման հանձնվի մինչև 2019-2020 թվականները: «Հարավային գազայհին միջանցքը» Եվրոպայի էներգետիկ անվտանգության ռազմավարության հետ մեկտեղ մնում է որպես էներգակիրների մատակարարման ու դիվերսիֆիկացման առանցքային նախագիծ»:
Փետրվարի 12-ին Բաքվում տեղի է ունենալու «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի առաջին նիստը, որին մասնակցելու են նաև Թուրքիայի ու Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ Թաներ Յըլդըզն ու Կախա Կալաձեն: