Բաժիններ՝

Anonymous-ի ցանցահենները պատերազմ են հայտարարել «Իսլամական պետությանը»

The Telegraph-ի փոխանցմամբ՝ Anonymous ցանցահենների խումբը երեկ կոտրել և վերացրել է «Իսլամական պետության» (ԻՊ) թվիթերյան տասնյակ էջեր: Ենթադրվում է, որ ԻՊ-ը դրանց միջոցով հավաքագրում է պոտենցիալ ահաբեկիչների:

Anonymous-ը հրապարակել է թվիթերյան 90 էջից կազմված ցուցակ, որոնց նա «անջատել» է սեփական ուժերով: Ընդ որում՝ կազմակերպությունն ընդգծել է, որ դրանք վերացված էջերի միայն մի մասն են: Anonymous-ը ԻՊ-ի դեմ պայքար է մղում նաև Facebook սոցցանցում: Ներկա դրությամ արգելափակվել կամ անմատչելի են դարձել ԻՊ-ի մի շարք էջեր:

Ցանցահեններն ԻՊ-ին զգուշացրել են նրա կապի միջոցների վրա իրենց հետագա հարձակումների մասին. «Մենք որսալու ենք ձեզ, շարքից հանելու ենք ձեր կայքերը, հաշիվները, էլեկտրոնային փոստը: Այս պահից սկսած՝ ձեզ համար տեղ չկա Ցանցում: Ձեզ հետ կվերաբերվեն ինչպես վիրուսի, իսկ մենք դեղորայքն ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս