Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Լևոն Հայրապետյանի բողոքը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև ապրիլի 15-ը տնային կալանքի տակ է թողել հայ ազդեցիկ գործարար Լևոն Հայրապետյանին, ով մեղադրվում է 2009 թվականի ապրիլին «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի ժամանակ «փողեր լվանալու ու յուրացնելու» մեջ:
Այս մասին հայտնել է դատարանի դահլիճում գտնվող գործակալության թղթակիցը: Այդպիսով, դատարանը մերժել է Հայրապետյանի փաստաբանի ներկայացրած բողոքը, ով խնդրել էր ազատել նրան՝ հաշվի առնելով առողջական վատ վիճակը. գործարարը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով ու կարիք ունի կանոնավոր բուժման: Հայրապետյանի փաստաբանը խնդրել էր գրավի կամ արտասահման չմեկնելու ստորագրության դիմաց վերացնել Հայրապետյանի տնային կալանքը: