
Հայրը մեկ տարի շարունակ անչափահաս դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել և բռնաբարել նրան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. 41-ամյա հայ տղամարդը մեղադրվում է մեկ տարի շարունակ անչափահաս դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, դստերը բռնաբարելու և խոշտանգելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ ներկայումս 16-ամյա աղջկա նկատմամբ հոր կողմից անառակաբարո գործողությունները կատարվել են դեռևս 2013թ. դեկտեմբեր ամսից սկսած, երբ աղջիկը 14 տարեկան է եղել:
Մասնավորապես, հայրը՝ դստերը պոռնկագրական տեսաֆիլմեր և նկարներ է ցուցադրել, սեռական կյանքին վերաբերվող հարցերի շուրջ լկտի զրույց է տարել, անպարկեշտ ձևով հպվել նրա մարմնի տարբեր մասերին, շոյել սեռական օրգանները, նպատակ ունենալով գրգռել երեխայի սեռական բնազդը՝ նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացրել և բավարարել սեփական սեռական պահանջմունքները:
Իսկ արդեն ամիսներ անց՝ 2014թ. ամռանը, հայրը խոշտանգել է անչափահաս դստերը, պարբերաբար ծեծել և երկարատև ժամանակով սահմանափակել է վերջինիս շփումները՝ հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: