Բենզալցակայանի խնդիրը լուծել է Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Վերջին շրջանում կտրուկ լարվել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի հարաբերությանները։ «Ժողովուրդ»– ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետները «Ֆլեշ» ընկերության Տավուշի մարզում գործող բենզալցակայաններից մեկի գործունեությունը արգելել են՝ հրշեջ կանոնները չպահպանելու համար։

Հաշվի առնելով վերը բերվածը՝ այժմ պատկերացրեք Բարսեղ Բեգլարյանի զայրույթը, երբ նրան զեկուցել են, որ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն արգելել է Տավուշի մարզում գտնվող իրենց բենզալցակայանի գործունեությունը։

Ըստ լուրերի՝ Բեգլարյանը մեծ շքախմբով գնացել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ՝ նախարարության շենք։

Սական նրանց «բանակցությունները» արդյունք չեն տվել։ ՏԿԱԻ նախարարը պնդել է, որ բենզալցակայանի հրշեջ անվտանգության խնդիրը լուծվի այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ։

Բարսեղ Բեգլարյանը ստեղծված իրավիճակի մասին դժգոհել է իր քավորին՝ Սերժ Սարգսյանին։ Վերջինս կողմերի մասնակցութամբ «սխոդկա» է հրավիրել։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել, ըստ որի՝ Բարսեղ Բեգլարյանը խոստացել է լուծել բենզալցակայանի անվտանգության հարցերը՝ դրանք համապատասխանեցնելով գործող չափանիշներին։ Իսկ Արմեն Երիցյանը պարտավորվել Է խնդիրը «թաղել». կարծես նման բան տեղի չի էլ ունեցել»։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս