
Մոսկվա մեկնած Ծառուկյանը նախորդ օրը այցելել է Քոչարյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել նախորդ օրը և հանգրվանել է այն նույն հյուրանոցում, ուր մշտապես՝ Մոսկվայում գտնվելիս, իջևանում է Քոչարյանը, և որտեղ տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյան-Ռ. Քոչարյան հանդիպումը՝ «Արարատ-Հայաթում»:
Որոշ տեղեկություններով, հենց Հովիկ Աբրահամյանն է Քոչարյանին տեղեկացրել, որ սահմանադրական փոփոխությունները կայանալու են: Մոսկվա մեկնած Ծառուկյաանը նախորդ օրը, մեր տեղեկություններով, այցելել է Քոչարյանին: Մոսկվայում էլ հանդիպումներ պետք է ունենար Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաև ռուսական որոշ էլիտար շրջանակների հետ:
Նարիշկինը, որը «լավ» է նաև Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն հատկապես ջերմ հարաբերություններ ունի «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը, «Կոլյայիչը սիրում է մեծ իրադարձություններից առաջ մեկնել աշխարհաքաղաքական կենտրոններ», ու հիշեցրեց Ծառուկյանի՝ 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Բրյուսել կատարած այցը, ուր Հայաստանի եվրոպական չինովնիկին բողոքել էր Հայաստանի կոռումպացվածությունից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։