ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը այս պահին ցուցմունք է տալիս. armtimes.com
ԲՀԿ-ական ակտիվիտ Արտակ Խաչատրյանը այս պահին ցուցմունք է տալիս: Այս մասին քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում ասաց Արտակի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը. «Քննչական կոմիտեի քննիչը այս պահին հիվանդանոցում է, նա հարցաքննում է Արտակին»,-ի պատասխան մեր հարցին ասաց Արտյոմ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին առեւանգված եւ ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանը դեպքի առթիվ հարուցված քրեական գործում ներգրավվել է որպես տուժող. երեկ նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու:
Քիչ առաջ քննչական կոմիտեն այս կապակցությամբ հաղորդագրություն տարածեց: Դրանում, մասնավորապես ասվում է. «Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող, և փետրվարի 9-ին քննիչը գնացել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու համար (բժիշկների հավաստմամբ՝ ավելի վաղ նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու):
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին պարզել՝ «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքում, որտեղից Ա.Խաչատրյանին առևանգել են, տեսանկարահանող սարքեր կա՞ն, թե՝ ոչ, իսկ հայտնաբերելու դեպքում վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել տեսագրությունները։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: