Սինգապուրում մատուցողներին մասնակի կփոխարինեն անօդաչու թռչող սարքերը
BBC News-ի փոխանցմամբ` Սինգապուրում ի հայտ են եկել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք կոչված են փոխարինել ռեստորանների մատուցողներին: Խոսքը գնում է Infinium Robotics ԱԹՍ-երի մասին, որոնք կարող են փոխադրել մինչև երկու կիլոգրամ սնունդ ու ըմպելիքներ:
Դրանք պետք է տեղի բարերից մեկում գործարկվեն մինչև 2015 թվականի ավարտը: ԱԹՍ-երը ղեկավարվում են համակարգչային ծրագրի օգնությամբ և տեղանքում կողմնորոշվում են ինֆրակարմիր հաղորդիչների միջոցով:
Ռոբոտների օգտագործումը որոշվել է ոլորտի սպասարկու անձնակազմի պակասի պատճառով: Ներկա դրությամբ Սինգապուրում մատուցողների դեֆիցիտը կազմում է մոտ 7000 մարդ: Ընդգծվում է, որ տեղի երիտասարդությունը ցածր աշխատավարձերի պատճառով չի ձգտում աշխատել ռեստորաններում:
Միևնույն ժամանակ ԱԹՍ-երը չեն օգնի` ամբողջությամբ ազատվելու համար սպասարկու անձնակազմից, քանի որ դրանք կարող են միայն փոխադրել սնունդ. մատուցողներն ամեն դեպքում հարկադրված կլինեն ռոբոտների բերած ճաշատեսակները բաժանել սեղանին: