
Մոսկվայի քաղաքային դատարանը Լևոն Հայրապետյանի բողոքը կդիտարկի փետրվարի 11-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 11-ին կդիտարկի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու դեմ ներկայացված բողոքը, ով մեղադրվում է 2009 թվականի ապրիլին «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի ժամանակ գումարներ յուրացնելու ու «փողեր լվանալու» մեջ:
Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանի մամլո ծառայությունը: Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը, որը որոշում է կայացրել երկարաձգել խափանման միջոցը, հայտնել է, որ նիստն անցկացվելու է այսօր` երկուշաբթի:
Սակայն ավելի ուշ Մոսկվայի քաղաքային դատարանը որոշել է այն նշանակել փետրվարի 11-ին: Հայրապետյանի փաստաբանները պահանջում են գրավի կամ արտասահման չմեկնելու ստորագրության դիմաց վերացնել նրա տնային կալանքը: