
Պուտինը երկօրյա այցով մեկնում է Եգիպտոս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկօրյա այցով մեկնում է Եգիպտոս, ուր հանդիպելու է այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվելու են երկու երկրների հարաբերություններն ու Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը: Ակնկալվում է, որ կողմերի ուշադրության կենտրոնում գտնվելու է տնտեսական համագործակցությունը, այդ թվում նաև ԵՏՄ-ի ու Եգիպտոսի միջև ազատ առևտրի ստեղծումը:
Քննարկվելու են նաև ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացումը, էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը, այդ թվում նաև ատոմային ոլորտում:
Միջազգային հարցերի թվում նախագահների ուշադրության կենտրոնում են գտնվելու Պաղեստինա-իսրայելական հակամարտության, Սիրիայի հակամարտության կարգավորումն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու հարցը: