
Ուկրաինայի ճգնաժամը չի ծագել Ռուսաստանի մեղավորությամբ. Պուտին

Եգիպտական Al Ahram թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը չի ծագել Ռուսաստանի մեղավորությամբ, և որ այն հանդիսացել է ԱՄՆ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների կողմից իրենց կամքը թելադրելու հետևանք:
Պուտինի խոսքերով` Ուկրաինայի ճգնաժամը դարձավ «Արևելյան գործընկերության» շրջանակներում Արևմուտքի երկրների կողմից մի շարք երկրների «Ռուսաստանի կամ Եվրոպայի հետ» ընտրության առջև կանգնեցնելու հետևանք:
Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու նրա գործընկերներն անտեսել են Մոսկվայի բազմաթիվ կոչերը` Ուկրաինայի ներքին գործերին միջամտելուց զերծ մնալու համար: Պուտինը վերստին հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով` հենված մինսկյան պայմանավորվածությունների վրա:
Պուտինի խոսքերով` ուկրաինական ճգնաժամը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջ չի տրվել արմատականության ու ազգայնամոլության դրսևորումներին: