
ԱՄՆ-ն Արևելյան Ասիայի երկրներին կառաջարկի միանալ «ԻՊ»-ի դեմ պայքարին

Xinhua գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերով դաշինքում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոն Ալենը մեկնելու է Արևելյան Ասիա` փնտրելու համար միջազգային միավորման նոր անդամների:
Ալենը հրաժարվել է թվարկել այն երկրների անունները, որոնց հետ բանակցելու է «Իսլամական պետության» պայքարի դեմ միավորմանն անդամակցելու համար, որում արդեն իսկ ներգրավված է 62 երկիր: Նա ընդգծել է, որ իրաքյան բանակը շուտով ցամաքային կամպանիա կձեռնարկի խմբավորման դեմ:
Ավելի վաղ «Իսլամական պետության» պայքարի հարցերով դաշինքում իր մասնակցության դադարեցման մասին հայտարարել էր ԱՄԷ-ն` Պենտագոնից պահանջելով ապահովել կործանված ինքնաթիռների օդաչուների փրկությունը: