
Գարիբաշվիլին Մյունխենում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ` Վրաստանի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն, որոնք ուղղված են կոնկրետ արդյունք ձեռք բերելուն: Այս մասին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Նա հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` ընդգծելով, որ դրա համար պահանջվում է մանրակրկիտ նախապատրաստություն:
Գարիբաշվիլին նաև վստահություն է հայտնել, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ապագան կարող է կապված լինել միայն Վրաստանի հետ և վերստին քննադատել է այդ հանրապետությունների հետ Ռուսաստանի կողմից դաշնակցային պայմանագրերի ստորագրելը: