Ավելորդ քաշից ազատվելու 5 լավագույն բնական ըմպելիքները
Սովամահ լինելու փոխարեն, ավելի լավ է ճաշացանկի մեջ ավելացրեք մրգային կամ բանջարեղենային ըմպելիքներ: Դրանք շատ հեշտ է պատրաստել, այն ձեր օրգանիզմը մատակարարում է անհրաժեշտ քանակությամբ վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով, իսկ մաշկը դարձնում է ավելի առողջ և գեղեցիկ: Ձեզ ենք ներկայացնում 5 տարբեր ըմպելիքներ: Ընտրությունը թողնում ենք ձեզ:
Յոգուրտ և վարունգ- Այս ըմպելիքը շատ հեշտ է մարսվում, ամրացնում է իմունիտետը, մաքրում օրգանիզմը տոքսիններից և լավացնում նյութափոխանակությունը: Տրորեք 1 վարունգը և խառնեք 125գ յոգուրտի և 2 ճ/գ անանուխի հետ:
Ելակի հյութ- Ելակը հարուստ է հանքանյութերով և A,B,C և E վիտամիններով:
Բացի այդ, ելակն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ ջուր և մանրաթելեր, որոնք հագեցնում են:
Տրորեք 200գ ելակը և այն խառնեք 200մլ շիճուկի հետ: Կարող եք քաղցրացնել մեղրով:
Կանաչ թեյ և կանտալուպե (Cantaloupe)- Կանտալուպեի բաղադրության մեջ մտնող տարրերը նվազեցնում են քաղցրի պահանջը, իսկ կանաչ թեյը տարրալուծում է ճարպերը, ինչն էլ հնարավոր է դարձնում օրգանիզմից դրանց հեռացումը: Այս ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 200մլ թարմ պատրաստված կանաչ թեյ՝ 5 անանուխի տերևներով և մեղրով քաղցրացրած: Երբ թեյը սառչի՝ 5 կտոր կանտալուպե ավելացրեք:
Կաթնա-դեղձային կոկտեյլ- Դեղձն իր մեջ պարունակում է գրեթե 90% ջուր, մեծ քանակությամբ վիտամիններ և այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ կալցիումը, երկաթը և կալիումը: Դեղձը նաև լավացնում է նյութափոխանակությունը, մաքրում է օրգանիզմը, իսկ կաթը հագեցնում է քաղցը: Տրորեք 1 դեղձը, այն խառնեք 1 նարնջի և 200մլ ցածր յուղայնությամբ կաթի հետ: Ըմպելիքը կարող եք քաղցրացնել մեղրով:
Սառը մանգոյի ըմպելիք- Մանգոն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հատկապես A և C, որոնք լավացնում են նյութափոխանակությունը, իսկ հանքանյութերը, ինչպիսիք են մագնեզիումը, կալիումը և ցինկը, լավացնում են մաշկի տեսքն ու մազերը: Ձեզանից կպահանջվի 1 մանգո, 200մլ արևադարձային մրգերի հյութ և սառույց: Կեղևազատեք մանգոն, մաքրեք սերմերից, տրորեք այն, ավելացրեք հյութն ու սառույցը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը