Ինչպես բնական ճանապահով ազատվել ոտքերի ուռածությունից
Ոտքերի ուռածությունը տհաճ և տգեղ երևույթ է: Որոշ մարդիկ կարծում են, որ սա սովորական երևույթ է: Ոտքերն ամենաշատն են տուժում մարմնի ծանրությունից: Ուռածությունը կարող է առաջանալ ավելորդ քաշի, երկար ոտքի վրա մնալու և այլ պատճառներով:
Առաջին հերթին՝ պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ պատճառը հստակ իմանալու համար (պետք է ստուգել սիրտը, հորմոնային դիսբալանսը, երիկամները, և այլն): Եթե ուռածությունը կապված չէ որևէ հիվանդության հետ, ապա կարելի է տնային պայմաններում ազատվել դրանից:
Ներկայացնում ենք մի քանի օգտակար խորհուրդներ.
- Աղ քիչ օգտագործեք
Պետք է փորձեք ավելի քիչ աղ օգտագործել: Եթե չեք կարողանում պակասեցնել, պետք է օգտագործել առնվազն յոդացված աղ:
- Ավելի շատ մրգեր և բանջարեղեն օգտագործեք
Օգտագործեք մեծ քանակությամբ այնպիսի մրգեր և բանջարեղեն, որոնք ունեն միզամուղ հատկություն, օրինակ՝ վարունգ, ձմերուկ, սեխ, ելակ, և այլն: Եփած մաղադանոսի արմատները հրաշալի միզամուղ միջոց են:
Բաղադրատոմսը
- 400մլ եռացրած ջուր
- 1ճ/գ մաղադանոսի մանրացրած արմատներ կամ տերևներ
- 1 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Մանր կտրատած մաղադանոսի վրա լցրեք եռացրած ջուրը: Ծածկեք տարան և թողեք՝ բաղադրիչները խառնվեն ամբողջ գիշեր, ապա ավելացրեք կիտրոնի հյութը: Այս ըմպելիքը պետք է խմել օրական 3 անգամ՝ 100մլ չափաքանակով: Օգտագործեք այնքան ժամանակ, մինչև ուռածությունն անցնի:
- Եփած կտավատի սերմեր
Բաղադրատոմսը
- 1լ ջուր
- 4թ/գ կտավատի սերմեր
- 1 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Կտավատի սերմերը լցրեք ջրի մեջ և դրեք կրակին: 10-15 րոպե եփեք այն: Այնուհետև վերցրեք կրակից, և թողեք մեկ ժամ սառչի: Ավելացրեք կիտրոնի հյութը և ամբողջ օրվա ընթացքում խմեք այս օշարակը: Այն պետք է օգտագործել գոլ վիճակում: Օշարակը խմեք կես ժամը մեկ: Բուժման կուրսը տևում է 2 շաբաթ:
Ոտքերի ուռածությունը կանխարգելելու համար օգտագործեք նաև հետևյալ լուծույթը
Բաղադրատոմս
- 1կգ կերակրի աղ
- 10լ սառը ջուր
Պատրաստման եղանակը
Սառը ջրի մեջ լուծեք կերակրի աղը: Վերցրեք մաքուր սրբիչը և թաթախեք այդ լուծույթի մեջ: Սրբիչը դրեք գոտկատեղի հատվածում և թողեք մնա 20 րոպե: Նույն գործողությունը կատարեք 10 օրվա ընթացքում՝ ամեն երեկո քնելուց առաջ: Հաճախակի միզարտադրության շնորհիվ ուռածությունը շուտով կանհետանա, արդյունքը կնկատեք առաջին իսկ օգտագործումից հետո:
Հիշե՛ք.
Եթե ունեք վարիկոզային երակներ, խուսափեք տաք ջրով լոգանք ընդունելուց: Տաք ջուրը լայնացնում է արյան անոթները, որը հանգեցնում է արյան հոսքի լճացման, հետևաբար՝ առաջանում է նաև ոտքերի որոշ հատվածի ուռածություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը