Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու է Պուտինը ներկայումս պատրաստ բանակցություններին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին CNN-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս պատրաստ է բանակցություններին, քանի որ հասկացել է, որ Ուկրաինան կարող է ստանալ ամերիկյան զենք:

Սաակաշվիլին հայտարարել է, որ ժամանակին, երբ ողջ աշխարհը կենտրոնացած էր Սիրիական հակամարտության, «Իսլամական պետության» ու ահաբեկչության դեմ պայքարի վրա՝ Ռուսաստանն օգտագործեց պահը և հարձակվեց Ուկրաինայի վրա. «Այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, աշխարհաքաղաքական մեծ դրամա է:

Ողջ Եվրոպան ու ԱՄՆ-ը պետք է փրկության համար պայքարում օգնեն Ուկրաինային: Մեծ բանավեճեր են ծավալվել Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ: Կարծում եմ, որ առկա է մի իրավիճակ, երբ զենքին պետք է պատասխանել զենքով:

Ուկրաինան հիրավի ունի օգնության կարիք, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպիսի հարվածներ է հասցնում Պուտինը: Օրեցօր աճում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը: Պուտինը հիանալի հասկանում է, որ երկրի տնտեսությունը գտնվում է կոլապսի շեմին:

Պուտինի մոտ վախ է առաջացել, որ Ամերիկան կարող է զենքի մատակարարումներ սկսել Ուկրաինային: Կարծում եմ, որ այդ գործոնին ֆոնին է նա պատրաստ բանակցություններին: Ուկրաինան չի կարող Ռուսաստանի դեմ պատերազմել սեփական ուժերով»:

Տեսանյութեր

Լրահոս