Բաժիններ՝

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Յանուկովիչին մեղադրել է «սահմանադրական հեղաշրջում» իրականացնելու մեջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղադրել է հանացավոր կազմակերպություն ստեղծելու մեջ՝ իշխանությունը բռնազավթելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմը:

Նա ընդգծել է, որ Յանուկովիչի կառավարման ժամանակ ճնշում է գործադրվել Սահմանադրական դատարանի վրա, որը չեղյալ է հայտարարել 2004 թվականի սահմանադրական բարեփոխումը և երկրում վերականգնել է կառավարման նախագահական-խորհրդարանական ձևը.

«Այդպիսով, Յանուկովիչն իր վերահոսկողության տակ է վերցրել խորհրդարանը և կառավարություն նշանակելը: «Սահմանադրական հեղաշրջման» հետևանքով իրականացվել է իշխանության փաստացի բռնատիրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս